Կյանքի կանոններ Կարլ Յունգից

Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր։

Մի պահիր նրան, ով ցանկանում է հեռանալ, այլապես չի գա նա, ով գալիս է քեզ մոտ։

Երեխաները սովորում են ծնողների օրինակով, ոչ թե խոսքերով։

Եթե դուք տաղանդավոր մարդ եք, դա չի նշանակում, որ ինչ-որ բան ստացել եք, դա նշանակում է, որ ինչ-որ բան կարող եք անել։

Երկու անձերի հանդիպումը նման է երկու քիմիական նյութերի շփման, եթե կա թեկուզ փոքրիկ ռեակցիա, երկու տարրերն էլ կարող են փոխվել։

Ամենածանր բեռը երեխան է, որ ընկնում է ծնողների ուսին, դա ծնողների չապրած կյանքն է։

Այն, ինչը մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, օգնում է ավելի լավ հասկանալ ինքներս մեզ։

Քո տեսլականը ավելի պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ դու նայես քո սրտին։ Ով դուրս է նայում, երազներ է տեսնում, ով նայում է ինքն իր ներսը, արթնանում է։

Միայնությունը մարդկանց բացակայությամբ չի պայմանավորված, այլ՝ մարդկանց հետ խոսելու անկարողությամբ։

Տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, եւ ես նրան կբուժեմ։

Այն, ինչին մենք ընդդիմանում ենք, մնում է։

Դեպրեսիան նման է սեւազգեստ կնոջ, եթե եկել է, մի վռնդիր, հրավիրիր նրան սեղանի մոտ եւ լսիր, թե ինչի մասին է ուզում խոսել։

Ես այն չեմ, ինչն ինձ հետ տեղի է ունենում, ես այն եմ, ինչ որոշել եմ լինել։

Մենք կարծում ենք՝ լիովին տիրապետում ենք ինքներս մեզ, սակայն մեր ընկերը այնպիսի մի բան կարող է պատմել մեր մասին, որ անգամ չէինք էլ կարող պատկերացնել։

Անհատականություն՝ սա է միակ իրականությունը։

Հոգին ձեր խենթության կարիքն ունի, ոչ՝ ձեր իմաստության։

Երազատեսությամբ մարդն իր խառնվածքի այնպիսի կետեր է բացահայտում, որոնց կցանկանար մատների արանքով նայել։

Մեղքի գիտակցումն օգնում է մարդուն շարունակել ապրել, այլապես մարդն ինքն իրեն դատապարտում է մեծ տանջանքների։

Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, սեր չկա, այնտեղ, որտեղ թագավորում է սերը, ուժ պետք չէ։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X