Ինչու՞ են սոլիստին հեռացրել իսկ համերգը չեղարկել

>

Համացանցում աղմուկ է բարձրացվել այն նորության շուրջ, որ X-Road խմբի սոլիստ Հովհաննես Ալեքսանյանին՝ հեռացրել են թիմի կազմից և որ խմբի մենահամերգը չի կայանալու։ X-Road խմբի պրոդյուսեր Տիգրան Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմաներին, ասաց․

«Արդեն մոտ մեկ ամիս է անցել, ինչ Հովհաննես Ալեքսանյանը խումբ էր վերադարձել, և մենք փորձում էինք կրկին համատեղ աշխատել՝ ամառվա ընթացքում պլանավորելով հանդես գալ մի քանի համերգներով: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ խմբի և Հովհաննես Ալեքսանյանի հետագա համատեղ աշխատանքը չի ստացվում, քանի որ Հովհաննես Ալեքսանյանի ներկայացրած ֆինանսական պահանջները, ցավոք, չէին համապատասխանում նրա կողմից կատարած աշխատանքների ծավալին: Այդ իսկ պատճառով խումբը նպատակահարմար գտավ այլևս դադարեցնել Հովհաննես Ալեքսանյանի հետ աշխատանքը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կայանալու էր X-Road խմբի առաջին մենահամերգը Yans Music Hall-ում, և արդեն վաճառվել էր տոմսերի կեսից ավելին: Բայց համերգը չի կայանա։
Խմբի պրոդյուսերն այս առումով ասաց․ «Ցավոք ստիպված ենք հայտարարել, որ թեև մենք մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք մեր հուլիսի 14-ի մենահամերգին, սակայն այն վերոնշյալ պատճառներով չի կայանա: Նախապես հայցում ենք մեր երկրպագուների ներողամտությունը: Բնականաբար բոլոր վաճառված տոմսերի գումարները հետ կվերադարձվեն»։

Տիգրան Հարությունյանը խոսեց նաև X-Road խմբի հետագա պլանների մասին։
«Ես, որպես խմբի պրոդյուսեր, խորհրդակցելով խմբի մյուս անդամների հետ, որոշել եմ խումբը, որպես X-Road անվանումով, փակել և թողարկել նոր նախագիծ, որի մասին կտեղեկացնենք փոքր-ինչ ուշ: Ցանկացած դեպքում հանդիսատեսին վստահեցնում ենք, որ մենք շարունակելու ենք ստեղծագործել և հանդես գալ նոր կատարումներով՝ սակայն արդեն այլ նախագծի ներքո»։

Մեկնաբանություն
X