Ինչու՞ է պաշտոնը լքում փոխնախարարը

Հինգ ամիս է, ինչ Աշոտ Մարգարյանն աշխատում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար։ Մոտ մի ժամ առաջ ֆեյսբուքի իր էջում, շնորհակալություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին, տեղեկացնում է, որ հեռանում է այդ պաշտոնից։

2014-2016թթ. Մարգարյանը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնականի, իսկ 2016թ. հոկտեմբերի 18-ից՝ ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնները:

Զարմանքն ու ափսոսանքը ֆեյսբուքյան իր էջում մեծ է՝ ինչու՞․․․ Ինչու՞ է պաշտոնը լքում փոխնախարարը։ Այդ փոքր հարթակից հարցը ավելի քան կարևորվում է մեծ հարթակում՝ ինչու՞․․․ Մարդը գլուխը կախ իրականացնում էր բարեփոխումների ծրագիրը, տեղադրում ֆեյսբուքյան իր էջում։ Ինչու՞ հանկարծ․.. Զարմանալին այն է, որ նշանակելուց չհասկացանք՝ ինչու են նշանակում, ազատելուց՝ առավել ևս։

Այդ ինչուների անպատասխան մնալն է, որ հանրության մեջ «դավին անտեղյակ, ցավին անտեղյակ» զգացում է առաջացնում։

Ահա թե ինչպես են արձագանքում Ֆեյսբուքում․

David Bisharyan

Աշոտ ջան գիտես որ երգի բառերը հիշեցի Ռուբեն Հախվերդյանի
« Լավագույն տղերքը հեռանում են.... » մնացածը չշարունակեմ

Julieta Banduryan

Ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ է...

Gagik Aghbalyan

Անհասկանալի մնաց։
Բա ես ասում էի՝ գնացքը տեղից շարժվել է։

Marina Adulyan-Andryan

Սառը ցնցուղ էր...

Արթուր Եղիազարյան
Այսի՞նքն։ Ինչու՞ ...

** Kristina Barseghyan **

Ափսոս, բայց սպասելի էր

Anna Shahbazyan

Ափսոս...((((

Levon Grigoryan

Ափսոսում եմ, մենք շատ լավ գործեր կարող էինք անել միասին, լավ էինք սկսել:

Anahit Yuzbashyan

Իմ վերջին հույս

Taguhi Tovmasyan

Meline Ohanyan

Լավ էլի(((

Taguhi Tovmasyan
Մեկ բառով՝ նահանջ

ՀԳ Նման հարցերը միշտ մնում են փակ։ Հանրության համար փակ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X