Կյանքի կանոններ Բենջամին Ֆրանկլինից

Քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, լրագրող, գյուտարար։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկը։

Երբեք մի սպասիր դժբախտության եւ երբեք մի անհանգստացիր մի բանի համար, որը հնարավոր է երբեք էլ չլինի։ Ավելի մոտ եղիր արեւի լույսին։

Այն, ինչը սկսվում է զայրույթով, ավարտվում է ամոթով։

Նա, ով վստահեցնում է, թե փողով հնարավոր է անել ամեն ինչ, հնարավոր է նա հանուն փողի պատրաստ է ամեն ինչի։

Լավագույն քարոզը դա բարի օրինակն է։

Եթե անում ես այն, ինչը պետք չէ, դիմացիր մի բանի, ինչը հաճելի չէ։

Շուտ քնելն ու շուտ արթնանալը, ահա թե ինչն է մարդուն դարձնում առողջ, խելացի եւ հարուստ։

Ո՞վ է այդքան հաճախ խաբում քեզ, որքան դու ինքդ։

Քիչ խոսեք եւ շատ գործեք, խոսքերը ցույց կտան ձեր խելքը, գործը՝ ձեր նշանակությունը։

Խելագարության առաջին նշանը քեզ իմաստուն կարծելն է, երկրորդը՝ այդ մասին խոսլեը, երրորդը՝ խորհուրդներից հրաժարվելը։

Մի «այսօրը» արժե երկու «վաղը»։

Գիտելիքի համար ներդրում անելը միշտ ավելի մեծ եկամուտ է տալիս։

Ով գնում է ավելորդ իրեր, ի վերջո վաճառում է անհրաժեշտը։

Ծուլությունը ծախսվում է այնքան արագ, որ աղքատությունը ավելի շուտ է հաղթում է նրան։

Գեղեցկությունն առանց բարության մեռնում է՝ ոչ մեկին պետք չլինելով։

Ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք, ահա փիլիսոփայության քարը։

Հիմարություն է խռոված ապրել նրանց հետ, ում հետ միշտ գործ ունես։

Երբ մարդիկ տարված են աշխատանքով, նրանք միշտ լավ տրամադրություն ունեն։

Համեստությունը՝ նմանվիր Հիսուսին եւ Սոկրատին։

Զուր մի կորցրու ժամանակդ, միշտ զբաղված եղիր ինչ-որ օգտակար գործով։

Ես աստիճանաբար ավելի եմ համոզվում, որ ճշմարտությունը, անկեղծությունը եւ ազնվությունը մարդկանց միջեւ մեծ կապ ունեն նրանց երջանիկ լինելու հետ։

Համեստության պակասը խելքի պակասից է։

Հիշեք, որ ժամանակը փող արժե։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X