Ասույթներ Պաոլո Կոելիոյից, որոնք կօգնեն երջանիկ լինել

Եթե մարդն իսկապես ինչ-որ բան սրտանց ցանկանում է, տիեզերքն ամեն ինչ կանի, որ նրա ցանկությունն իրականանա:

Իրական սերը չի պահանջում փոխադարձ լինել, իսկ նա, ով ցանկանում է իր սիրո դիմաց պարգեւատրվել, զուր ժամանակ է կորցնում:

Ես այնպիսին եմ, ինչպիսին բոլորը, ցանկալին իրականություն եմ համարում եւ տեսնում եմ աշխարհը ոչ այնպիսին, ինչպես որ կա, այլ այնպիսին, ինչպես ես ուզում եմ տեսնել:

Ես չեմ թակում փակ դռները, ի պատասխան ես լուռ փակում եմ իմը…Ես չեմ կառչում, աշխարհը մեծ է եւ հաստատ կգտվի մեկը, ով երջանիկ կլինի ինձ հետ շփվել, տեսնել իմ հայացքը եւ իմ ժպիտը:

Ես չեմ խանդում, եթե մարդը քոնն է, ուրեմն քոնն է: Եւ եթե նրան ձգում է մեկ այլ տեղ, ոչինչ ետ չի պահի: Առավել եւս, որ նա արժանի չէ ոչ իմ ուշադրությանը, ոչ էլ նյարդերին:

Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես, պարզապես դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորը:

Երբեմն պետք է ամբողջ աշխարհն անցնել, որպեսզի հասկանալ, որ գանձը քո տան մոտ էր թաղված:

Եթե դուք ի վիճակի եք տեսնել գեղեցիկը, պատճառն այն է, որ ձեր ներսում գեղեցիկն ես կրում: Քանի որ աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը:

Եթե համարձակվես ասել՝ «բարով մնաս», կյանքը քեզ կպարգեւատրի նոր «ողջույն»-ով:

Կորցնելով նրանց, ում ես սիրահարված եմ եղել, նախկինում ցավում էր սիրտս: Հիմա ես վտսահ եմ. ոչ ոք ոչ մեկին չի կարող կորցնել, քանի որ ոչ ոք ոչ մեկին չի պատկանում:

Չարի եւ բարու պայքար յուրաքանչյուր վայրկյան տեղի է ունենում մարդու սրտում, քանի որ մարդու սիրտը հրեշտակի եւ սատանայի կռվի դաշտն է:

Եթե ես անեմ այն արարքները, որոնք սպասում են ինձնից մարդիկ, ես կդառնամ նրանց ստրուկը:

Եթե ես քո ճակատագրի մի մասն եմ, դու մի օր անպայման կվերադառնաս իմ մոտ:

Աստված, փակելով դուռը, անպայման պատուհան կբացի:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X