Որոշվել է վայրի բնության տարվա լուսանկարը

>

Վայրի բնության լուսանկարների միջազգային մրցույթում (BigPicture Natural World Photograhy Competition) հայտնի են դարձել հաղթողները:

Մրցույթի մեծ մրցանակին է արժանացել գերմանացի լուսանկարիչ Բրիտա Յաշինսկին: Նրա Confiscated (Առգրավված) լուսանկարը, որտեղ պատկերված են փղի՝ կահույքի վերածված ոտքերը, ճանաչվել է տարվա լուսանկար:

Նշվում է, որ աթոռիկների (պուֆիկ) վերածված փղի ոտքերը առգրավվել են ԱՄՆ իշխանությունների կողմից՝ պետական սահմանն անցկացնելու փորձի ժամանակ:

Մեկնաբանություն
X