Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ծնողները չեն հավատում զորակոչի վիճակահանությանը

Այս օրերին ընթանում է ամառային զորակոչը։ Կենտրոնական հավաքակայանի խաչմերուկը լիքն է։ Ծնողները զորակոչիկներին բերում են «Սբորնի պունկտ» եւ նրանց հետ ժամերով սպասում 40 աստիճան շոգին, մինչեւ որ պարզ դառնա իրենց զավակների զինծառայության վայրը։ Ինչպես միշտ, այն ընտրվում է վիճակահանությամբ, սակայն ծնողներն այլեւս չեն հավատում ընտրության այս եղանակի ազնվությանը։ «Այսօր 60 երեխից 55-ը գնաց Ղարաբաղ։ 5 հոգի մենակ մնացին Հայաստանում՝ Բալահովիտ, Հոկտեմբերյան, Քելբաջար։ Էն էլ՝ գիտենք ոնց են մնացել։ Ո՞նց հավատանք դրանց «ժերեբյովկին»։ Քարտերն իրենց ձեռին չե՞ն։ Ինչ կուզեն, կգրեն»,- ասաց ծնողներից մեկը, ով Տավուշի մարզից էր բերել իր տղային։ Նրա որդին Ղարաբաղ էր «քաշել»։ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ նման բողոքներ նախարարությունն ամեն տարի է ստանում, սակայն ծնողները չափազանցնում են։ «Երեւի դուք խոսել եք նրանց հետ, ում երեխաներին տարել են Ղարաբաղ։ Իրականում թվերը 50/50 են։ Կա չնչին տարբերություն։ Այս տարի, ամառային զորակոչին Ղարաբաղ գնացողները մի քիչ ավելի շատ են եղել՝ 55-56 տոկոսը՝ 45-46-ի վրա»,- հայտնեց զորակոչից լավատեղյակ պաշտոնյան։

Մեկնաբանություն
X