Տարին երկու անգամ Հայաստանում ոսկու ցուցահանդես-վաճառք կիրականացվի արտասահմանցիների մասնակցությամբ (ֆոտո,վիդեո)

>

Այսօր «Ոսկու աշխարհ» համալիրի տարածքում տեղի ունեցավ «Հայաստան, ոսկեգերծության օրեր 2017» խորագրով ցուցահանդես վաճառքը։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում հայկական ընկերությունների հետ աշխատեցին 65 արտասահմանյան գնորդներ՝ 11 երկրից։ Ցուցահանդես-վաճառքը տեւելու է 2 օր՝ հուլիսի 7-ից 9-ը։

«Հայաստան ոսկեգործության օրեր» ոլորտային ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբեր եւ ապրիլ ամիսներին։

«Ոսկու աշխարհ» շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Մտածեցինք՝ ինչ անենք, որ արտահանումը խրախուսենք, առեւտուր չկա, ոչ բոլորն են կարողանում արտասահմանյան երկրներ գնան, ընդամենը 3 տոկոսն են կարողանում գնան, մնացած 97 տոկոսը հնարավորություն չունի, փորձ չունի, դրա համար մենք մտածեցինք կազմակերպենք, որ գնորդները գան այստեղ։ Շատ կարճ ժամակում ենք կազմակերպել, հաջորդ անգամ ավելի շատ կհրավիրենք»։

Անդրադառնալով 3 տարի առաջ հայտնի դեպքերին, երբ ինքը կոտրել էր առեւտրականների վաճառասեղանները, աշխատակիցների բողոքի ակցիաներին կառավարության դիմաց, Վաղարշ Աբրահամյանն ասաց՝ պարա՞պ եք մնացել։

Հարցին՝ հիմա ամեն ինչ նորմա՞լ է, պայմաններից չե՞ն բողոքում աշխատակիցները, «Ոսկու աշխարհ» շուկայի տնօրենն ասաց․ «Ամեն ինչ լավ է, պայմաններից էլ չէին բողոքում այն ժամանակ»։

Մեկնաբանություն
X