Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ մեկնում է ԱՄՆ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ թիմակիցների հետ ուղևորվում է ԱՄՆ:

«Պատրաստ եմ մեր մինչմրցաշրջանային հավաքին»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ն ԱՄՆ-ում կմասնակցի «Չեմպիոնների միջազգային Գավաթ» ընկերական մրցաշարին, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» և Լա Լիգայի առաջատարների՝ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Բացի այդ, Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի «Լոս Անջելես Գելաքսիի» և «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը:

ՄՅՈւ-ն իր ամերիկյան հավաքի առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին՝ մրցելով «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Մեկնաբանություն
X