Լուսանկարներ Տատյանա Սպիվակովայի պսակադրությունից

>

Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ Վլադիմիր Սպիվակովի եւ իր դստեր՝ Տատյանայի ամուսնությունից: Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են հունիսի 20-ին։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Տատյանայի ընտրյալը դերասան Թոմաս Մատալուն է, ում մասին քիչ բան է հայտնի: Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայի եկեղեցիներից մեկում: Տատյանայի հարսանեկան զգեստը կարել է Elie Saab-ը: Խնջույքը տեղի է ունեցել Մոսկվայի թանկարժեք ռեստորաններից մեկում: Խնջույքի ժամանակ Տատյանան կրել է Alexander Wang-ի զգեստ:

Մեկնաբանություն
X