Կյանքի կանոններ Թոմ Հենքսից

Այսօր դերասանի ծննդյան օրն է։

Ամերիկացի կինոդերասան, նաև պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր եւ կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։

«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին եւ Սփենսեր Թրեյսիին է հաջողվել երկու անգամ անընդմեջ արժանանալ «Օսկարի»՝ Լավագույն դերասանի անվանակարգում:

Դուք կարող եք զբաղվել մեդիտացիայով, կարող եք գնալ եկեղեցի ու աղոթել, կարող եք պարզապես պառկել բազմոցին հոգեբանի մոտ եւ հետեւել, թե ինչպես է ձեր ենթագիտակցության խորքերից պղպջակների պես դուրս գալիս ձեր մասին ամբողջ ճշմարտությունը։

Եթե քո կյանքում սահմանափակումներ չկան, ապա ուրախությունն էլ քիչ կլինի, եթե դու կարող ես ուտել ամեն ինչ, ապա ո՞րն է դրանով զբաղվելու հաճույքը։

Եթե դուք իսկապես որոշել եք նիհարել, հավատացեք ինձ հնդկաձավարի ալյուրից պատրաստված ալադին, քիչ կալորիականությամբ օշարակի հետ իսկական տոն է։

Աստծո մասին զրույցները վտանգավոր են, քանի որ բավական խորքային եւ անձնական հարց է։ Հնարավոր է մեկը հավատով աղոթի մի առարկայի առջեւ, որը մեկ ուրիշին ծիծաղելի կթվա։

Ես հիշում եմ՝ ինչպես էի մեքենայով գնում Իսրայել, հանկարծ վարորդը ասում է․ «Ահա այն վայրը, որտեղ Դավիթը սպանել է Ղովտին», իսկ ես բղավում եմ․ «Կանգնե՛ք, կանգնե՛ք, մեքենան ետ շրջեք»։

Ի վերջո, օրերից մի օր բոլորս խճճվում ենք կրոնական հարցերում, բայց կարեւորը մի բան է՝ ինչի՞ն եմ ես ինքս պատրաստ անվերապահորեն հավատալ եւ ի՞նչն է ինձ համար կարեւոր։

Երբ առաջին անգամ հանդիպեցի Մեգ Ռայանին, չճանաչեցի նրան եւ ինձ թվում էր զրուցում եմ ինչ-որ հիմարիկի հետ, սուրճի սեղանի շուրջ։

Իմ առաջին ամուսնությունը շատ բարդ էր հենց սկզբից էլ։ Մի բան է միայն ուրախացնում, որ երկու շքեղ երեխաներ մնացին այդ ամուսնությունից։

Այս աշխարհում ամեն ինչ երկակի է՝ կամ ստացվում է, կամ էլ ոչ։ Տիեզերքը մաթեմատիկայի օրենքներով է խոսում։

Կարծում եմ՝ ավելի լավ է ինձ լավ զգամ, քան լավ տեսք ունենամ։

Երբ ես գնում եմ եկեղեցի, իսկ ես հաճախ եմ գնում, միշտ այս հարցերը տանջում են ինձ․ «Ինչո՞ւ են վատ բաներ տեղի ունենում լավ մարդկանց հետ, եւ ինչո՞ւ են լավ բաներ տեղի ունենում վատ մարդկանց հետ»։

Մարդիկ չափազանց դժվար արարածներ են, որպեսզի հասկանանք նրանց մինչեւ վերջ։

Երիտասարդ տարիքում ես չէի ալարում եւ ընկերներիս նամակներ էի ուղարկում, այնպես որ Twitter-ը գնահատեցի հենց առաջին օրից, հավատացեք։

Երբեք մի վիճեք երեխաների ներկայությամբ։

Առանձնացումը եւ միայնությունը տարբեր բաներ են, ես թերեւս կկարողանայի դառնալ աբեղա։

Ես հրաշալի պապիկ եմ․ երբ նկարահանումներ պետք է տեղի ունենային Դիսնեյլենդում, ես տոմս նվիրեցի թոռնուհուս։ Ինչո՞ւ չպարգեւեի նրան այդ կախարդական աշխարհի տոմսը, հետո նա ամբողջ կյանքում կհիշի, որ իր պապիկը Ուոլտ Դիսնեյին է խաղացել Դիսնեյլենդում։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X