«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հովանավորել է «Սլավյանսկի բազարի» մեր ներկայացուցչին

«Սլավյանսկի բազար» մանկական երգի միջազգային 5-րդ մրցույթին մրցույթին մասնակցելու նպատակով հուլիսի 10-ին Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաք մեկնեց հայկական պատվիրակությունը։ Հայաստանի ներկայացուցիչը 11-ամյա Էրիկ Մկրտչյանն է, որը Վիտեբսկում կներկայացնի երկու երգ։ Հայաստանը ներկայացնող մասնակցի գլխավոր հովանավորը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է։ Էրիկ Մկրտչյանն ու նրա թիմակիցները հուսով են, որ այս հիմնադրամի աջակցության շնորհիվ իրենք հաղթանակած կվերադառնան Հայաստան։ Այսօր մեկնարկող մրցույթին մասնկացում են 21 երկրից ներկայացուցիչներ։ Մեր մասնակից Էրիկ Մկրտչյանը հանդես կգա 19 համարի ներքո։

Մեկնաբանություն
X