Երկու ամիս ապրեցին միասին, միասին էլ հեռացան․պատմում են հարազատները (ֆոտո)

>

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ուշ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած վրաերթը ողբերգական ավարտ ունեցավ: Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում Օպել մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երիտասարդ ամուսիների: Ամուսինը՝ 34-ամյա Մելսիկ Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ կինը՝ 22-ամյա Արփինե Մանուկյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Այսօր արդեն տեղեկացանք, որ երիտասարդ կնոջ կյանքը նույնպես փրկել չի հաջողվել:

Հարևանները, բարեկամները ցնցված են դեպքից: Հարևաններից մեկն ասաց, որ Արփինեն արդեն 3 շաբաթական հղի էր, լուրը կամաց-կամաց էին հայտնում: Զույգն ամուսնացել էր 2 ամիս առաջ, միասին ապրեցին ընդամենը երկու ամիս: «Մելսիկն այնքան երջանիկ էր, մեծ տարիքում ամուսնացավ, շատ կիրթ ու շնորհքով տղա էր, շատ….հազիվ գտավ երջանկությունը ու…այ քեզ ճակատագիր»,-խորը ցավով ասաց նրանց ընդհանուր ծանոթներից մեկը՝ նշելով, որ Արփինեն նույնպես կրթված եւ համեստ ընտանիքի աղջիկ էր:

Նշենք, որ վարորդը ձերբակալված է, Շիրակի մարզի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լուսանկարները՝ Մելսիկ Ղազարյանի ֆեյբուքյան էջից

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X