Կյանքի կանոններ Դենի Դիդրոյից

Ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան

Ա՜խ, որքան հրաշալի կատակերգություն կլիներ այս աշխարհը, եթե մենք այստեղ մեր դերը չունենայինք։

Խելացի մարդն իր առաջ տեսնում է անսպառ հնարավորություններ, հիմարը՝ հնարավոր է համարում այն, ինչը որ կա։

Միայն ազնիվ մարդուն է սազում լինել աթեիստ։

Կրթությունը մարդուն ինքնասիրություն է տալիս, այնպես, որ անգամ ստրուկն է սկսում մտածել, թե ինքը ստեղծված չէ ստրկության համար։

Միշտ հիշիր՝ բնությունն Աստված չէ, մարդը՝ մեքենա, եւ հիպոթեզը փաստ չէ։

Չար մարդկանց կյանքը լի է տագնապներով։

Խորը մտքերը երկաթյա մեխեր են՝ մխրճված մարդու ուղեղի մեջ, այնպես որ ոչնչով չես հանի դրանք։

Ուր էլ գնաս, մարդիկ քեզանից ավելի հիմար չեն լինի։

Միայն կրքերը եւ միայն մեծագույն կրքերը կարող են դրդել հոգուն մեծ գործերի։ Առանց նրանց ամեն վեհ բան կվերջանա ինչպես բարոյական կյանքում, այնպես էլ արվեստում։

Կրքերը մեղադրվում են բոլոր մարդկային դժբախտություններում, մոռանում ենք, որ նրանք են նաեւ բոլոր ուրախությունների աղբյուրը։

Պետք է փորձենք մեզանից հետո թողնել ավելի շատ գիտելիքներ եւ երջանկություն, ահա թե ինչի համար ենք մենք ստեղծված։

Կրոնները թույլ չեն տալիս մարդուն ազատ տեսնել, քանի որ մշտապես պահում են նրան վախերի մեջ։

Մարդիկ երբեք ազատ չեն լինի մինչեւ ամենավերջին թագավորը կախաղան չբարձացվի՝ վերջին քահանայի աղիքներով։

Նկարչությունը միայն տեսնելու համար է, քանդակները ստեղծվում են թե՛ տեսնողների, թե՛ կույրերի համար։

Եթե դուք լսեք, որ որեւէ կին չարախոսում է սիրո մասին, կամ գրողը լավ կարծիքի չէ ընթերցողների մասին, ապա իմացեք, որ առաջինը կորցնում է իր գեղեցկությունը, իսկ երկրորդի տաղանդը մարում է։

Թերթեք բոլոր ազգերի պատմությունը․ ամենուր կրոնը ատելություն եւ հանցագործություն է սերմանել։

Այն պահին, երբ նկարիչը մտածում է փողի մասին, նա կորցնում է գեղեցիկի զգացողությունը։

Ճշմարտությունը սիրում է քննադատություն, քանի որ դրանից նա միայն շահում է, սուտը վախենում է քննադատությունից, քանի որ կորցնում է։

Երբ տղամարդն անհարգալից է վերաբերվում կնոջը, դա միշտ ցույց է տալիս, որ կինն է թույլ տվել։

Ամենաերջանիկ մարդը նա է, ով երջանկացնում է ավելի շատ թվով մարդկանց։

Մենք ձգտում ենք, որ ուրիշները սիրեն մեզ, որպեսզի հերթական պատճառն ունենանք մենք մեզ սիրելու։

Մարդը դադարում է մտածել, երբ դադարում է կարդալ։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X