Մի դժբախտ դեպք պետք է լինի, նոր հարցին լուծում տան. Վահագնի թաղամասի բնակիչները անհանգստացած են (ֆոտո, վիդեո)

>

Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի բնակիչները ահազանգում են, որ 309 շենքի մոտ գտնվող վերամբարձ կռունկը քայքայվել է, իսկ երեխաները բարձրանում են վրան եւ նկարվում. «Արդեն 30 տարի է, ինչ այս կռունկը այստեղ է, արդեն կոռոզիայի է ենթարկվել ու քայքայվել: Ուժեղ քամուց տատանվում է, չգիտես թե որ պահին, ինչ ուղղությամբ վայր կընկնի: Բացի դա, կռուկի բարձրությունը 40 մետր է, անչափահաս երեխաները բարձրանում են մինչեւ վերջ սելֆի անում: Աստված չանի, եթե մի դժբախտ դեպք տեղի ունեցավ, ո̉վ պատասխան կտա, թող հանեն այստեղից: Համատիրության նախագահը տեղյակ է, նա էլ իր հերթին քաղաքապետին է ասել, բայց մինչեւ օրս ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ինչի̉ են սպասում, գիշերները ահ ու վախով ենք քնում, որտեղ քամի չլինի, մեր թաղամասը բարձր է եւ միշտ քամի է»,-բողոքում էին բնակիչները եւ հավելում, որ պետք է այս հարցին արագ լուծում տրվի: Նրանց խոսքով՝ եւս 2 կռունկ է եղել այդ տարածքում, դրանք ապամոնտաժել են: Վահագնի թասղամասում, որը «Բաքվի մայլա» են ասում, խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվում: Շենքի բնակիչները դժգոհում են բակերի անմխիթար վիճակից, եւ անգամ կատակով ասում, որ սահման են գծել քաղաքապետարանի ճարտարապետն իր մեքենայի ճանապարհն ասֆալտապատել է, իսկ մնացած մասում անմխիթար վիճակը է:

Խնդրի հետ կապված զանգահարեցինք համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանին. «Ես անձամբ եմ գրությունը գրել ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանին, նրանք պատասխանը ուղարկել են մեր քաղաքապետարան: Քաղաքապետն էլ հանձնարարել է, մենք այդ հարցով զբաղվում ենք: Միայն դա չի 202 շենքի մոտ եւս մի կռունկ կա, որը վտանգավոր է բնակիչների համար: Կռունկի սեփականատիրոջն ենք ման գալիս, մոտ օրերս ԱԻՆ-ի կողմից դա կապամոնտաժվի»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X