Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է բավարարել ներկայացված երեք բողոքը:

Մեկնաբանություն
X