Լուսանկարներ 27 լուսանկարիչների օրագրից (լուսանկարներ)

>

Այսօր լուսանկարչի միջազգային օրվա կապակցությամբ Ֆոտոսիրողների ակումբը Թեքեյան մշակութային կենտրոնում կազմակերպել էր «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսի աջակիցների մեջ էին նաեւ Հայ Լուսանկարիչների Ազգային Ասոցացիան, Photopodium.com-ը, Թեքեյան մշակույթային կենտրոնը, Պրոգրես Պրինտը:

Հայ Լուսանկարիչների Ազգային Ասոցացիայի նախագահ Սերգոյ Հակոբյանը նշեց, որ ինտերնետ հարթակում ֆոտոսիրողների ակումբը կարողացել է հետաքրքիր աշխատանքների զետեղումով, քննարկումներով իրենց հարթակը դարձնել հետաքրքիր բոլոր ֆոտոսիրողների համար։ «Լուսանկարելու համար պարտադիր չէ լավ խցիկ ունենալ, կամ տիրապետել լուսանկարչական բոլոր հնարքներին, ընդամենը պետք է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է քո շուրջ։ Լուսանկարիչ լինելու համար ուղղակի պետք է սիրել մարդկանց հետ շփվելու լեզվի այս տեսակը»,-ասաց նա։

Ցուցահանդեսի համադրող, լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանն էլ նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են թվով 27 հայ լուսանկարիչներ, որոնք ներկայացրել են տարբեր ժանրերում արված իրենց լավագույն աշխատանքներից: Ինչպես նշում է Էդգարը, ընտրությունը կատարելիս խորհրդակցել է ավելի փորձառու մասնագետների հետ, ինչպես օրինակ լուսանկարիչներ Սամվել Սեւադայի, Սերգեյ Հակոբյանի, Արմեն Ենգոյանի հետ․ «Նրանց բոլորի կարծիքը հաշվի առնելով ընտրվեց այսքանը, հիմնականում հաշվի ենք առել մի քանի խնդիրներ՝ կոմպոզիցիա, լուսավորություն, արդյունքում ընտրվեց 52 լուսանկար»։ Ցուցահանդեսում ներկայացված են թե պրոֆեսիոնալ եւ թե սիրողական լուսանկարիչների աշխատանքներ։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 26-ը։

Մեկնաբանություն
X