Ո՞վ էր նորապսակ ամուսիններին եւ նրանց չծնված երեխային կյանքից խլողը

>

Այսօր արդեն մեզ հաջողվեց պարզել, որ Գյումրիում ողբերգական ավարտ ունեցած վրաերթի հեղինակը Գյումրիի բնակիչ 20-ամյա Ալբերտ Խանոյանն է: Նա ձերբակալվել էր հենց դեպքի օրը: Դատախազությունից փոխանցեցին, որ վարորդը եղել է սթափ վիճակում, ունեցել է վարորդական իրավունք, նախկինում դատված չի եղել:

Նախնական՝ ոչ պաշտոնական տվյալներով Ալբերտ Խանոյանը գերազանցել է թույլատրելի արագությունը, դեպքը տեղի է ունեցել մթնշաղին, երբ ամուսիները փորձել են հատել փողոցը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի երեկոյան Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում Օպել մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երիտասարդ ամուսիների: Ամուսինը՝ 34-ամյա Մելսիկ Ղազարյանը, տեղում մահացել էր, իսկ կինը՝ 22-ամյա Արփինե Մանուկյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն երիտասարդ կնոջ կյանքը նույնպես փրկել չի հաջողվել: Հարազատների փոխանցմամբ զույգը 2 ամիս առաջ էր ամուսնացել, սպասում էին առաջնեկին: Մելսիկ Ղազարյանը Գյումրիից էր, աշխատում էր ՀՀ ԱԻ նախարարության Լոռու ռազմականացված հակակարտային կայանքի պետի տեղակալ: Արփինե Մանուկյանը Շիրակի մարզի Կամո համայնքից էր, աշխատում էր ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում։

Մեկնաբանություն
X