Կյանքի կանոններ Մարչելո Մաստրոյանիից․ Իտալացիները չեն զբաղվում սեքսով

Իտալացի դերասան։ Արժանացել մի շարք այնպիսի մրցանակների, ինչպիսիք են՝ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն տղամարդու դերակատարման անվանակարգում, ինչպես նաեւ երկու «Ոսկե գլոբուս»։

Ամբողջ կյանքում ինձ հետապնդում է միտքը, որ տղամարդիկ չեն ցանկանում ազատ լինել։ Նրանք միշտ ցանկանում են լինել ինչ-որ մեկի ստրուկը, օրինակի համար՝ կարիերայի, կամ էլ կանանց։

Իտալացիները չեն զբաղվում սեքսով, նրանք պարզապես շատ խոսում են սեքսի մասին։

Իմ իդեալը միշտ Մերլին Մոնրոն է եղել՝ գեղեցիկ շիկահեր մի փոքր գռեհիկ։ Ինձ երբեք դուր չեն եկել Գրետա Գարբոյի պես կանայք։ Գրետա Գարբոն թագուհի էր, իսկ ի՞նչ են ցանկանում թագուհիները՝ թագավոր, որպեսզի ղեկավարեն նրան։ Միթե՞ նա կկարողանար ձու կոտրել ափսեի մեջ։

Փորձառուն ծովափին սիրահետում է ամենաճերմակ աղջկան, նրա հանգիստը դեռ առջեւում է։

Պահ է գալիս, երբ կնճիռներն ավելի են գեղեցկացնում դեմքը, քան փողկապը։

Սերը ժամանակավոր կուրություն է՝ կնոջ գեղեցկության դիմաց։

Կնոջ արցունքները նշանակում են, որ զրույցը շարունակվելու է այլ ձեւով։

Կինը կարծես ֆուտբոլային դատավոր լինի, նա հաճախ ցույց է տալիս դեղին քարտ, բայց կարմիրը՝ երբեք։

Դերասանությունը խաղ է, որտեղ դու պետք է ուրիշ լինես։ Ես դարձա դերասան, քանի որ այնքան էլ հաճելի չէ լինել այսքան բանական ու թույլ մեկը, որքան ես եմ։

Հանդիսատեսը իմ պես մարդիկ են, ովքեր չգիտեն՝ ինչ անել ու գնում են կինոթատրոն։

Ես կարտոֆիլ մաքրել չգիտեմ եւ չեմ ամաչում, խոհանոցի գործը կանանց համար է։

Ես շատ ծույլ մարդ եմ, ես նայող, ոչ թե գործող մարդ եմ։ Ես իտալական փիլիսոփայություն ունեմ՝ հետաձգիր ամեն ինչ վաղվան։

Երեկոյան լավ զգալու համար ինձ պետք է մի ափսե սպագետի, գինի եւ ընկերներ։

Իմ դոնժուանության մասին բոլոր զրույցները ինձ սխալ են թվում։ Ինձնից ի՞նչ Դոն Ժուան։

Բնույթով ես շատ հանգիստ եւ ծույլ մարդ եմ։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X