Էրեբունիում ջրհեղեղ է․ տեսանյութ,ֆոտո

>

Այս պահին անձրեւ է տեղում մայրաքաղաքում։ Հորդառատ անձրեւ է տեղացել նաեւ Էրեբունի վարչական շրջանում։

Hraparak.am-ի թղթակիցը հայտնում է, որ անձրեւն այնքան ուժեղ է եղել, որ մայթեզրերը ծածկվել են ջրով, իսկ փողոցներով հնարավոր չէ ոտքով անցնել։ Անցորդները թաքնվել էին մոտակա կառույցների տակ, իսկ վարորդները մեքենաները կանգնեցնում էին ապահով վայրերում՝ կարկուտի հարվածներից հեռու պահելու համար։

Ի դեպ, քիչ առաջ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր․ «Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը))»։

Մեկնաբանություն
X