Պուտինը քնել է իր մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի կարողացել մինչև վերջ դիտել իր մասին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի նկարահանած 4 սերիանոց փաստավավերագրական ֆիլմը: Այս մասին Twitter-ում գրել է «Комсомольская правда» թերթի թղթակից Դմիտրի Սմիռնովը

Լեբեդինսկի լեռնա-հարստացուցիչ կոմբինատի բանվորների հետ հանդիպման ժամանակ Պուտինը պատմել է, որ փորձել է «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմը դիտել ինքնաթիռում՝ գործուղումից վերադառնալիս, սակայն քնով է անցել: Սակայն նա խոստացել է, որ այնուամենայնիվ ժամանակ կգտնի՝ մինչև վերջ ծանոթանալու ռեժիսորի աշխատանքի հետ:

Մեկնաբանություն
X