Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ոստիկանությունում պատրաստվում են նշել ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին

Մինչ դատարաններում բռնություն են կիրառում «Սասնա ծռերի» նկատմամբ, ոստիկանությունում այս օրերին պատրաստվում են նշել ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին, որը լրանում է հուլիսի 17-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ զոհված ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշաքարեր։ Դրանք կլինեն ՊՊԾ գնդի տարածքում եւ այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։ Միջոցառումը կսկսվի երեկոյան, կմասնակցեն ոստիկանության բարձրաստիճան այրեր, զոհվածների հարազատները։ Սական ոստիկանական համակարգը դժվար թե կարողանա ամբողջ կազմով մասնակցել միջոցառմանը, որովհետեւ երեկոյան էլ «ծռերի» աջակիցների երթն է նախատեսված։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործողության հետեւանքով զոհվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը։ Վիրավորվեց եւ հետագայում հիվանդանոցում մահացավ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ապա գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս, հենց մեքենայի մեջ սպանվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը։

Մեկնաբանություն
X