Նիկոլաս Մադուրոն իրեն համեմատել է Սադամ Հյուսեինի հետ (տեսանյութ)

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթական հանրային ելույթի ընթացքում իրեն համեմատել է Իրաքի դիկտատոր Սադամ Հյուսեինի հետ: Երկրի պետական հեռուստատեսության եթերում ելույթ ունենալով՝ Մադուրոն մասնավորապես ասել է. «Ես նման եմ Սադամ Հյուսեինին, կենդանի Սադամ Հյուսեինին»:

Հիշեցնենք, որ իրաքյան դիկտատորը գահընկեց է արվել 2003-ի ապրիլին, ամերիկյան եւ բրիտանական ներխուժման արդյունքում: Իրաքի Գերագույն դատարանը նրան դատապարտել էր մահապատժի 2006 թվականին: Այն ի կատար է ածվել նույն տարում:

Հիշեցնենք նաեւ, որ Վենեսուելայում ներկայումս խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ է, եւ սկսած ապրիլ ամսվանից չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ Մադուրոյի: Երկրում հաստատվել է երկիշխանություն եւ սուր պայքար է գնում ընդդիմադիր խորհրդարանի եւ Մադուրոյի միջեւ:

Մեկնաբանություն
X