Երբ փակցրին ընդունված դիմորդների անունները. լուսանկարներ

>

Թեպետ Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքէջում երեկ արդեն տեղադրվել էին համալսարան ընդունված երիտասարդների անունները, այնուամենայնիվ ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի ետնաբակը երեկ լիքն էր։

20.00-ին պատուհանների ետին մասում փակցրեցին անվճար և վճարովի ընդունված դիմորդների անունները։ Ուրախության ճիչեր, ոգևորություն, հուզմունք, միաժամանակ լաց և ափսոսանք. ոմանք եկել էին ծնողների հետ, ոմանք ավետիսն ու գույժը հայտնում էին բջջայիններով։ Մի աղջնակ լացակումած հեռախոսով ծնողներին հայտնեց, որ իր անունը չի գտել ցուցակում, երբ անհանգստացած ծնողները քիչ անց եկան հանգստացնելու երեխային, պարզվեց, որ սխալ ցուցակում է փնտրել, ի վերջո գտավ նաև իր անունը։

Նշենք, որ այդ ցուցակներում անուն գտնելն էլ բավականին «տաժանակիր» աշխատանք էր, տառերը գրված էին մանր, դրան էլ գումարած բարձր պատուհանները, շատերը մագլցում էին ճաղավանդակներին։ Զարմանալի է, որ քաղաքակիրթ ուրախանալու և տխրելու պայմանները մեզանում ստեղծված են օնլայն տարբերակով, բայց և՛ համալսարանը, և՛ մեր հասարակությունը չեն ձերբազատվում հին ու ոչ այդքան բարի մեթոդներից։

Մեկնաբանություն
X