Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հացագործյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Հասմիկ Հացագործյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ:

«Դուք հայ օպերային արվեստի և դասական երգեցողության դպրոցի երևելի ներկայացուցիչներից եք՝ արվեստասեր հանրության սերն ու ճանաչումը նվաճած արվեստագետ, որի անզուգական կատարումները մնայուն արժեքներ են մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում:

Դրվատանքի է արժանի նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ կրթվում և դաստիարակվում են երիտասարդ արվեստագետների նոր սերունդներ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանություն
X