ՖԻԴԵ-ի «Գրան պրի», երրորդ փուլ. Արոնյանը պարտվել է 8-րդ տուրում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի երրորդ փուլի 8-րդ տուրը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչուն:

8-րդ տուրից հետո աղյուսակը 5.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Թեյմուր Ռաջաբովը: Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին առաջատարին զիջում են կեսական միավորով և կիսում են 2-3-րդ տեղերը:

Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 14-ից 15-րդ տեղերը: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Սալեմ Սալեհի հետ:

Մեկնաբանություն
X