Արթուր Աբրահամը պարտվել է

Հայազգի բռնցքամարտիկ, Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը IBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում պարտվել է բրիտանացի Քրիս Յուբանք կրտսերին: Մենամարտը տևել է 12 ռաունդ: Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են Յուբանք կրտսերին:

Այսօր գիշերը կայացած մենամարտից հետո 27-ամյա Յուբանքը իրենից 9 տարով մեծ Աբրահամի մասին ասել է․ - «Նա ամենադիմացկուն մրցակիցն էր, ում ես երբևէ հանդիպել եմ» :

Մեկնաբանություն
X