Մինչև 16 տարեկան երեխաներին տրված անձնագրերի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին ակտիվանում է հանգստյան մեկնող ՀՀ քաղաքացիների քանակը և հիմնականում երկրից մեկնում են երեխաների հետ, ուստի անհրաժեշտ է իմանալ, որ մինչև 16 տարեկան երեխաներին տրված անձնագրերի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում:

Հետևաբար, ճամփորդել ցանկացողները իրենց ուղևորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնեն նաև նշված հանգամանքը և նախօրոք դիմեն անձնագրերի փոխանակման համար»։

Մեկնաբանություն
X