«Սասնա ծռերին» կպատժեն, որ ոչ մեկի մտքով չանցնի զենքով հարցեր լուծել․ ԱԱԾ նախկին փոխնախարար

Հետեւելով «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը՝ ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը եկել է այն հետեւության, որ եթե ժողովուրդը տեր չկանգնի նրանց, ապա խմբի անդամներին կպատժեն եւ ի ցույց կդնեն, որ ոչ մեկի մտքով չանցնի զենքով հարցեր լուծել։ Այս մասին նա հայտարարեց Hraparak.am-ի հետ զրույցում։

Գուրգեն Եղիազարյանին հիշեցրինք, որ նախկինում քաղաքական դատավարությունների ժամանակ կար հանրային լուրջ ճնշում դատարանների վրա, մարդիկ աջակցում էին քաղաքական հայացքներով ազատազրկված անձանց։ «Ինչու՞ հիմա չկա այդ նույն հանրային արձագանքը»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։

«Մարտի 1-ի գործով իրենք էին սպանության հեղինակները, իսկ այս դեպքում կան դիակներ, որոնք որոշակի խմբագրում են կատարվածը։ Իսկ այդ ընդվզումներն այնպես չեն լինում, ինչպես Մարտի 1-ին։ Այսօր նախաքննական մարմինը այդպես է շարժվում, եւ գիտենք, թե մամուլը, որը հեղեղված է այդ փաստերով, ում ձեռքում է գտնվում։ Այդ առումով կա տարբերություն այս դեպքերի եւ Մարտի 1-ի դեպքերի միջեւ»,- ասաց ԱԱԾ փոխնախարարը։

Նա կանխատեսում է, որ «Սասնա ծռերին» կհասնի ցմահ բանտարկություն։

Մեկնաբանություն
X