Մի քանի ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սարուխան և Կարմիգյուղ գյուղերի ջրամատակարարումը:

Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը:

Ս.թ. հուլիսի 18-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Գանձակ, Արծվաքար, Հացառատ թաղամասերի ջրամատակարարումը:

Ս.թ. հուլիսի 19-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություն
X