Հնդկաստանում նախագահ են ընտրում

Հնդկաստանի ազգային պառլամենտում եւ տեղական օրենսդիր մարմիններում սկսվել են նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Հնդկական ազգային պառլամենտի երկու պալատների պատգամավորները, ինչպես նաեւ տեղական օրենսդիր մարմինների պատգամավորները կընտրեն ընտրիչների ժողով, որն էլ իր հերթին, ըստ Հնդկաստանի Սահմանադրության կընտրի երկրի նախագահին: Ըստ նույն հաղորդման, այսօր նաեւ տեղի կունենա ազգային պառլամենտի ամառային այսպես կոչված «մուսսոնային» նստաշրջանի մեկնարկը, որը կվերջանա արդեն օգոստոսին: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջիններից մեկն է ժամանել պառլամենտ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսել է միայն մուսսոնային նստաշրջանից, նշելով, որ այն լավատեսության ոգի է հաղորդում իրենց: Նշենք, որ ներկայումս Հնդկաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 82-ամյա Պրանապ Կումար Մուքերջին: Նա ընտրվել է 2012-ին, երբ իշխանության ղեկին էր Հնդկական Ազգային կոնգրես կուսակցությունը: Մուքերջին արդեն իսկ հայտարարել է, որ չի վերընտրվի: Նրա գործունեության ժամկետը լրանում է հուլիսի 24-ին: Հնդկաստանի նախագահի պաշտոնի համար հավակնում են Բիհար նահանգի նախկին նախանգապետ Ռամա ՆաթհաԿովինդան, իշխող կուսակցությունից եւ Հնդկական Ազգային կոնգրեսից Մեյրա Կումարը, ով նախկինում զբաղեցրել է երկրի պառլամենտի խոսնակի պաշտոնը: Երկուսն էլ համարվում են ստորագույն կաստայի ներկայացուցիչներ:

Նշենք, որ Հնդկաստանի սահմանադրության համաձայն նախագահը ավելի ներկայացուցչկական դերակատարություն ունի, քանի որ երկիրը ղեկավարում է կառավարության նախագահը՝ վարչապետը: Այդուհանդերձ նախագահը համարվում է պետության գլուխը եւ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարը:

Մեկնաբանություն
X