Ինչպես են տեղի ունենում նախագահական ընտրությունները Հնդկաստանում

Համաձայն Հնդկաստանի Սահմանադրության, նախագահը հանդիսանում է պետության գլուխը եւ օժտված է գործադիր իշխանության լիազորություններով, որոնք իրականացնում է անմիջականորեն կամ իրեն ենթակա պաշտոնեության միջոցով: Նախագահը ընտրվում է Ընտրիչների կոլեգիայի կողմից, որը իր հերթին բաղկացած է ազգային պառլամենտի երկու պալատների ընտրված պատգամավորներից եւ տեղական օրենսդիր մարմինների ընտրված պատգամավորներից:

Ընտրությունները տեղի են ունենում համամասնական ներկայացուցչական համակարգի հիման վրա, միակ փոխանցելի ձայնի (single transferable vote) միջոցով: Ընտրությունը տեղի է ունենում փակ գաղտնի քվեարկությամբ: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամանակով: Սահմանված է նաեւ ընտրիչների ժողովի ձայների հաշվարկի ինչպես նաեւ առաջադրման բավական բարդ մեխանիզմ: Այն կարգավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Նախագահի ընտրության մասին ակտով:

Ինչպես արդեն նշել էինք, նախագահը Հնդկաստանում իրականում ավելի ներկայացուցչական դերակատարություն ունի, քանի որ իրական իշխանությունը պատկանում է վարչապետին:

Մեկնաբանություն
X