Կրասնոյարսկում մոտ 300 մարդ մոտ 11 ժամ սպասել է Թուրքիա մեկնելու համար

Ավելի քան 270 մարդ Կրասնոյարսկում ստիպված է եղել 11 ժամ սպասել Թուրքիա թռչելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի «Եմելյանովո» օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:

Ըստ այդմ, սպասման պատճառը եղել են թռիչքի հետ կապված տեխնիկական խնդիրները: Սպասման ժամանակահատվածում ուղեւորներին տրամադրվել է սնունդ եւ խմիչքներ, գործել է նաեւ մոր եւ մանկան սենյակը: Պարզաբանվում է նաեւ, որ տեխնիկական խնդիրները առաջ են եկել Pegas Fly ավիաընկերության մոտ: Միայն կեսգիշերին են ուղեւորները կարողացել մուտք գործել ինքնաթիռ: Ներկայումս արդեն թռիչքն իրականացված է:

Մեկնաբանություն
X