Դժբախտ դեպք երկաթուղում

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Անձրևից եւ կայծակից վնասվել են երկաթուղին սնուցող էլեկտրալարերը, որի պատճառով գիշերով երկաթուղու տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին անհապաղ վերացնել վթարը: Արդյունքում՝ երկաթուղու աշխատակից, Երևանի բնակիչ 60-անց տղամարդը հոսանքահարվել է եւ այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նրան ընդամենը մի քանի ամիս էր մնում, որպեսզի թոշակի անցներ: Այսօր տղամարդը մահացել է: Ոստիկանությունը հետաքրքրված է դեպքով, քանի որ այն տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրը, ոչ աշխատանքային ժամին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԿԵ տնօրինությունը փորձում է ամեն կերպ կոծկել կատարվածը: Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԿԵ-ից, միայն կարճ պատասխանեցին, որ այո, աշխատակից է մահացել, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Մեկնաբանություն
X