Ռուսաստանը ստիպված է համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ դիվանագիտական սեփականության հանդեպ. Կոնստանտին Կոսաչեւ

Ռուսաստանը ստիպված կլինի համարժեք գործողություններ կատարել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական սեփականության հանդեպ: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:

Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադարձնել ռուսներին այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության սեփականությունն հանդիսացող գույքը, փոխարենը ոչինչ չստանալով, ինչը ստիպում է Մոսկվային համարժեք քայլեր ձեռնարկել: «Մեզ ընտրության հնարավորություն չի թողնվում: Համարժեք քայլեր պետք է ձեռնարկել եւ սա մեր ընտրությունը չէ, այլ հարկադրված գործողություն»,- ասել է Կոսաչեւը, մանրամասնելով, որ Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամերիկյան կողմը արհամարհում է միջազգային իրավունքը եւ հերթական անգամ փորձում է ազգային իրավունքը գերակա դարձնել միջազգային իրավունքի հանդեպ, ինչի հետ Մոսկվան երբեք չի համաձայնվի:

Մեկնաբանություն
X