Ալիեւյան վարչակարգի հին ու նոր շոուների մասին

Մաս երկրորդ

Այն, որ Ալիեւների ընտանիքին շոուներ ցուցադրելը խորթ չի եղել, հայտնի է դեռ խորհրդային ժամանակների Ադրբեջանի տարիներից: Այս մասին իր ընդարձակ հոդվածում գրում է Զահիրադդին Իբրահիմին, նշելով որ նույնիսկ այն տարիներին Մոսկվայում հայտնի էր այդ մասին: Այդպես, ըստ հոդվածագրի, ծնունդով ղարաբաղցի Աբդուռահման Վեզիրովը, որը այն ժամանակ Ադրբեջանական ԿԿ Կենտկոմի ղեկավարն էր, Ալիեւի եւ նրա կողմնակիցների, նախիջեւանյան կլանի հանցագործությունները բացահայտելու համար, Բաու է հրավիրում ԽՍՀՄ Գլխավոր դատախազության Քննչական հանձնաժողովին: Սակայն Հեյդար Ալիեւի համերկրացիները եւ կողմնակիցները, օգնությամբ իրենց հավատարիմ Ադրբեջանական ՊԱԿ աշխաըտակիցների կարողանում են իշխանությունը վերցնել Ժողովրդական ճակատի միջողով եւ 1990 թվականի հունվարին Բաքվում մեծ սադրանք հրահրել, որն հայտնի է որպես հայկական կոտորածներ անունով: Դրանից հետո հանրապետության կյանքը պարալիզացվում է եւ Ժող. ճակատայինները նաեւ գրավում են կուսակցական շրջանային կոմիտեները եւ մյուս պետական մարմինները եւ որպեսզի վերջ դրվի անօրինականությանը եւ վերականգնվի ԽՍՀՄ սահմանադրական կարգը տեղում, որոշում կայացվեց Բաքու զորք մտցնել:

«Շատ խելացի մարդիկ, նույնիսկ Ժող ճակատի ղեկավարներից կոչ էին անում, որպեսզի ժողովուրդը ցրվի եւ գնա իրենց տները, որպեսզի անիմաստ զոհերից խուսափեն, քանի որ զորքերը միեւնույն է, քաղաք մտնելու են: Սակայն Ալիեւի համերկրացիները, ի դեմս Աբուլֆաս Ալիեւի /հետագայում արդեն Էլչիբեյի/, Նեմաթ Պանախովի, Էթիբար Մամեդովի եւ այլող, որոնք հրահանգավորվել էին Ալիեւի մերձավոր շրջապատի կողմից, որ պետք է շատ արյուն հոսի եւ շատ զոհեր լինեն, եւ պետք է որ քաոս ստեղծվի, որպեսզի նախ հետաքննող հանձնաժողովի աշխատնքները խաթարվեն եւ նաեւ ստեղծվի ատելություն ադրբեջանցիների մոտ հանդեպ ռուսներն ու Ռուսաստանը, գործի են անցնում եւ պետք է ասել, որ կարողանում են իրենց հանձնարարությունը կատարել հաջողությամբ»:

Արդյունքում հայտնի է, որ այս բախումների ժամանակ զոհվեց 150 խաղաղ բնակիչ եւ վիրավորվեց 400-ը: Հոդվածագիրը նշում է, որ այս դեպքերից երկու օր անց Մոսկվայում Ադրբեջանական ԽՍՀ մշտական ներկայացուցչություն է ներկայանում Հեյդար Ալիեւը եւ մամուլի համար անում հայտարարություն, որով էլ սկսվում է Հեյդար Ալիեւի հետ վերադարձի ժամանակաշրջանը: Այս ամենից հետո Զահիրադդին Իբրահիմին անդրադառնում է բուլղար ցանցահենների կողմից ադրբեջանական դեսպանատան էլեկտրոնային փոստի կոտրելու փաստին, որտեղից հանված տեղեկություններից պարզ է դառնում, որ SilkWay ադրբեջանական ավիաընկերությունը սաուդցի եւ այլ արաբ էմիրների փողերով զենք է մատակարարել Սիրիայում եւ Իրաքում գտնվող ահաբեկիչների համար: Իսկ այդ բացահայտումները եղան երկու օր առաջ փոքրիկ Զահրայի մահվանից, ինչը ամենեւին էլ պատահական չէ:

Նշենք, որ այդ ավիաընկերության համասեփականատերերից է Լեյլա Ալիեւան, Իլհամ Ալիեւի դուստրը: Այսպիսով, Ալիեւները մեղավոր են նաեւ հազարավոր անմեղ մարդկանց մահվան մեջ: Իբրահիմին մի հետաքրքիր մանրամասն է հիշատակում: Մինչ այժմ Ղարաբաղյան հակամարտության գոտում նույնիսկ հինգերորդական կարգի պաշտոնյայի երեխա չի մահացել եւ բոլոր զոհվածները հիմնականում հասարակության աղքատ խավի երեխաներն են, իսկ չքավոր խավի հանդեպ իշխանությունը մեղմ ասած թքած ունի:

Մաս առաջինը՝ այստեղ։

Զահիրադդին Իբրահիմի
REX լրատվական գործակալություն
Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X