ԱՄԷ դեսպանը հերքել է Աբու Դաբիի մասնակցությունը Քաթարի դեմ իրականացված կիբերհարձակմանը

ԱՄՆ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Յուսեֆ ալ-Օթայբան հայտարարել է, որ իր երկիրը որեւէ կապ չունի Քաթարի Էմիրության պետական լրատվական գործակալության վրա իրականացված կիբերհարձակման հետ: Ավելի վաղ ամերիկյան Washington Post պարբերականը գրել էր, որ Քաթարի պետական լրատվական գործակալության վրա իրականացված ցանցահենային հարձակման հետ կապ ունի Արաբական Միացյալ Էմիրությունը:

Պարբերականը գրել էր, որ ամերիկյան հետախուզությունը, վերլուծելով իր կողմից այս գործով ձեռք բերված տեղեկությունները, եկել է այն եզրակացության, որ ԱՄԷ կառավարության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ դեռեւս մայիսի 23-ին քննարկել են Քաթարի վրա կիբերհարձակում իրականացնելու պլանը, իսկ կիբերհարձակումն իրականացվել է մայիսի 24-ին: Նշենք, որ այս հարձակումից արդեն օրեր անց սկսվեց ներարաբական ճգնաժամը Քաթարի եւ արաբական քառյակի միջեւ:

Մեկնաբանություն
X