Վենեսուելացիները դեմ են արտահայտվել սահմանադիր հիմնարար ժողովի հրավիրելուն

Վենեսուելացիների մեծամասնությունը, ովքեր մասնակցել են ընդդիմության կազմակերպած ժողովրդական հանրաքվեին, դեմ են արտահայտվել սահմանադիր հիմնարար ժողով հրավիրելու՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից ներկայացված առաջարկին:

Նշենք, որ նախատեսված էր, որպեսզի արդեն հուլիսի 30-ին հիմնարար ժողովի 545 պատգամավորների ընտրությունը պետք է տեղի ունենար: Հիմնարար ժողովը պետք է զբաղվեր սահմանադրական բարեփոխումների հարցով, որը հետագայում արդեն պետք է ներկայացվեր հանրության դատին՝ կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Մադուրոյի գործողություններին հակադարձելու համար կազմակերպել էր սեփական հանրաքվեն, որով արտահայտվել էր հասարակական տրամադրությունները: Վենեսուելայի ԿԸՀ-ն սակայն հայտարարել է, որ ընդդիմության կազմակերպած հանրաքվեն չունի որեւէ իրավական ուժ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Մեկնաբանություն
X