Ալիեւյան հայրենասիրությունը

Մաս երրորդ

Թալիշցի հայտնի հասարակական գործիչ Զահիրադդին Իբրահիմին ռուսական «Ռեքս» գործակալության կայքում հրապարակած իր ընդարձակ հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի գործող իշխանությունների իրական կերպարին եւ էությանը, ներկայացնելով Ալիեւյան վարչակարգի մեղսագործությունները՝ գործված հանդեպ սեփական երկրի քաղաքացիները եւ ոչ միայն: Իր հրապարակման մեջ հեղինակը բավական ուշագրավ հարցադրում է կատարում, նշելով, թե ինչ իրավունքով է ինչպես հայր, այնպես էլ որդի ալիեւներն իրենց համարում հայրենասեր կամ նրանց, ովքեր կռվել են Ղարաբաղում, պիտակավորում ազգի թշնամի այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը Ղարաբաղյան պատերազմի տարիներին, արդեն երեսուն տարեկան հասուն տղամարդ, ապրել է Թուրքիայում, զբաղվել կաշվի բիզնեսով, եւ մեծ գումարներ տանուլ տվել թուրքական խաղատներում, ապրելով ճոխության մեջ, իսկ այդ տարիներին Նախիջեւանի վարչակազմի ղեկավար Հեյդար Ալիեւը նույնիսկ սեպարատ բանակցություններ է վարել Երեւանի օրվա իշխանությունների հետ, որպեզի հաշտություն կնքի Նախիջեւանի եւ Հայաստանի միջեւ:

Հետաքրքրականն այն է, որ իր վերլուծությունում Զահիրադդին Իբրահիմին հիմնավորել է, որ եւ արցախցիները չեն կարող երբեք հաշտվել ադրբեջանական գերիշխանության հետ եւ նույնիսկ ադրբեջանական ժողովուրդը պետք է փոխի այդ հանցավոր իշխանությունը, որը միայն իր մասին է մտածում: Ադրբեջանցի երիտասարդության առումով, հեղինակը նշում է, որ նրանք բացարձակապես ոչինչ չեն տեսնում եւ դպրոցական սեղանից միանգամից հայտնվում են Ալիեւյան մսաղացում՝ առաջնագծում, իսկ արցախցի երիտասարդներն էլ չեն կարող հաշտվել երբեք ադրբեջանական իշխանությունների հետ, քանի որ հակառակ պարագայում կդրվի նրանց ֆիզիկական գոյության, լինել-չլինելու հարցը: Հատկանշանական է այն, որ Իբահիմին համեմատում է, որ մինչ Բաքվում ցմահ նախարարներն ու ցմահ կառավարությունն է իշխում, Արցախում երեք անգամ արդեն նախագահ եւ կառավարություն է փոխվել եւ լավ կամ վատ, Արցախում կա ժողովրդավարություն եւ ժողովրդավարական ինստիտուտներ: Այստեղ այն է նաեւ գրավում ուշադրություն, որ Զահրայի մահվան հետ կապված ցույցերում նաեւ շրջանառվել են «հայը ռուսը եւ պարսիկը թուրքերի թշնամիներն են» կարգախոսը, ինչը այլատյացության փայլուն դրսեւորում է, իրողություն, որը թագավորում է Ադրբեջանում Ալիեւների իշխանության գալուց օրերից սկսած: Ներադրբեջանական հասարակական եւ տնտեսական խնդիրները իշխող կլանի քաղաքականությունը երկիրը, ըստ Իբրահիմիի բերել է ճգնաժամային վիճակի, որտեղ տուժում է ժողովուրդը: Իր հոդվածի վերջում արդեն Ալիեւյան կլանի հայրենասիրությունն ու առհասարակ գործունեության մեջ ողջամտության առկայությունը հարցականի տակ դնելով, քննադատության որոշակի չափաբաժին է հատկացվում նաեւ Ալիեւյան վարչակարգի հենարան դարձած Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի կրոնավորներին, ովքեր ըստ հեղինակի, հեռացել են իսլամական բարոյականության սկզբունքներից եւ վերածվել իշխող կլանի սպասարկուների: Իհարկե կարելի է հասկանալ նաեւ նման քննադատության շարժառիթները, որոնք ունի թալիշ ազգությամբ հասարակական գործիչը, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակության ներսում եւս հասունանում է դժգոհության մեծ ալիք որը կարող է պայթել մի օր եւ վերջ տալ իշխող համակարգին:

Մաս երկրորդը՝ այստեղ։

Զահիրադդին Իբրահիմի
REX լրատվական գործակալություն
Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի

Մեկնաբանություն
X