Ծաղիկներ և մոմեր՝ զոհված ոստիկաններին նվիրված հուշաքարի մոտ (լուսանկարներ)

>

Այսօր՝ հուլիսի 17-ին, լրանում է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու իրադարձությունների մեկ տարին։ Այդ գործողությունների ընթացքում ոստիկանության 3 աշխատակիցներ են զոհվել, այսօր արդեն ՊՊԾ գնդի դիմաց կարելի է տեսնել նրանց նվիրված հուշաքարը։ Ոստիկանության աշխատակիցները և զոհված ոստիկանների ընտանիքների անդամներն այսօր տարբեր ժամերի այցելել են այնտեղ, ծաղիկներ դրել և մոմեր վառել։

Ի դեպ, մենք գրել էինք նաև, որ զոհված ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշաքարեր, որոնք կլինեն ՊՊԾ գնդի տարածքում և այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։ Այսօր երեկոյան տեղի կունենա հուշաքարերի բացում, որին մասնակցելու են ոստիկանության բարձրաստիճան այրեր, զոհվածների հարազատներ։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործողության հետեւանքով զոհվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը։ Վիրավորվեց եւ հետագայում հիվանդանոցում մահացավ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ապա գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս, հենց մեքենայի մեջ սպանվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը։

Մեկնաբանություն
X