Վոլոդինը Արա Բաբլոյանին առաջարկել է ռուսերենը դարձնել երկրորդ պաշտոնական լեզու Հայաստանում

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առաջարկել է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: Նշենք, որ միայն այս դեպքում Հայաստանի վարորդները կարող են հայկական վարորդական իրավունքով երթեւեկել ազատ կերպով Ռուսաստանի տարածքում: Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանում է, որ ռուսերենը չունի պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ: Վոլոդինը հայտարարել է, որ Ղրղզստանում ռուսերենը պաշտոնական լեզու է համարվում, իսկ Բելառուսում այն պետական լեզու է և առաջարկել է ամրացնել Հասյատնում ռուսերենը՝ տալով նրան պաշտոնական լեզվի կարգավիճակ:

Մեկնաբանություն
X