Սպիտակ տունն իր պայմաններն է առաջ քաշել ռուսական դիվանագիտական սեփականության վերադարձի դիմաց

Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադարձնել այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության սեփականությունն հանդիսացող անշարժ գույքը, առանց ինչ որ բան դրա դիմաց ստանալու: Այս մասին РИА Новости-ին հայտնի է դարձել Սպիտակ տանն ունեցած իր բարձրաստիճան աղբյուրից:

Նշենք, որ դեռեւս անցյալ ուրբաթ, CNN-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ներկայացուցիչ Սեբաստյան Գորկան հայտնել էր, որ վարչակազմը ուսումնասիրում է ռուսական դիվանագիտական սեփականության վերադարձի հարցը, ինչը վերջինիս կողմից որակվել էր որպես ռուսների հետ երկխոսություն սկսելու հնարավորության ընձեռում: Այսօր արդեն Վաշինգտոնում այս հարցով տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հանդիպումը եւ այս հանդիպման արդյունքներից պարզ կլինի, թե արդյոք Մոսկվան համարժեք կամ հայելային պատասխան քայլեր կձեռնարկի, թե ոչ:

Մեկնաբանություն
X