ԵՄ-ն հնարավոր է նոր սանկցիաներ կիրառի ընդդեմ Ասադի վարչակարգի

ԵՄ ԱԳ նախարարները այսօր տեղի ունենալիք հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկեն 16 սիրիացի զինվորականների եւ գիտնականների հանդեպ սանկցիաներ կիրառելու մասին հարցը, հիմք ընդունելով այն, որ վերջիններս հնարավոր է որ կապ են ունեցել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման հետ: Այս մասին գրում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը:

Նշենք, որ համանման գործողություն իրականացրել է նաեւ Միացյալ Նահանգները սանկցիաներ կիրառելով 271 անձի դեմ, ովքեր հիմնականում հանդիսանում են Սիրիայի գիտահետազոտական կենտրոնների աշխատակիցներ: Նշենք, որ այդ գիտնականները ըստ տարածված կարծիքի կապ ունեն Սիրիայում քիմիական եւ բալիստիկ զենքի մշակման հետ, ինչը սակայն իրական փաստարկված հաստատում չի ստացել դեռեւս:

Մեկնաբանություն
X