Եթե սկզբում կար ինչ-որ վախ, ապա հիմա դա էլ չկա․ Արմենակ Դովլաթյան

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը կարծում է, որ անցած մեկ տարվա ընթացքում, ինչ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի կողմից զինված խռովությունը, իշխանություններն ավելի են ամրապնդել իրենց դիրքերը։

Այս մասին նա հայտարարեց Hraparak.am- հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ որեւէ փոփոխություն չբերեց անգամ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելը, որի հետ սկզբում որոշակի հույսեր էին կապում։

«Իշխանությունն աշխատում է իր նախանշած ծրագրով։ Եթե սկզբում կար ինչ-որ վախ, ապա հիմա դա էլ չկա»,- ասաց նա։ Նույնկերպ, ըստ նրա, ընթանում է նաեւ «Սասնա ծռերի» դատավարությունը։

«Դատավարությունն ընթանում է իշխանության սցենարով, դատավորների «ընտիր» վերաբերմունքով, սովորական վիճակ է, ինչ մյուս քաղաքական դատավարությունների ժամանակ։ Հիմա նույնիսկ ավելի չոր, կոշտ մեթոդների են դիմում»,- ասաց Արմենակ Դովլաթյանը։

Մեկնաբանություն
X