Ռուսաստանում ավտովթարներից տուժածների թիվը նվազել է 6,3%-ով

Ռուսաստանում այս տարվա առաջին կիասամյակում մահվան ելքերով եւ մարմնական վնասվածքներով տուժածների առկայությամբ ավտովթարների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 6,3%-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Գորովոյի բերած վիճակագրական տվյալները, ավտովթարներից մահացածների թիվը նվազել է 11%, իսկ տուժածների թիվը նվազել է 5,5%: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ սա լուրջ նվաճում է ռուսական ներքին գործերի նախարարության համար:

Մեկնաբանություն
X