Կյանքի կանոններ Նիկոլո Պագանինիից

Մեծերից չեմ վախենում, ստորացվածներից չեմ նողկում:

Ջութակի հնարավորություններն ավելի մեծ են, քան կարող եք պատկերացնել, եւ միշտ հիշիր՝ քո Աստվածը քեզ հետ խոսում է քո գործիքի լեզվով:

Պետք է ուժեղ զգալ, որ զգան նաեւ ուրիշները:

Տաղանդավորներին չեն սիրում, իսկ հանճարներին ատում են:

Շնորքովներին նախանձում են, տաղանդավորներին՝ վնասում, իսկ հանճարներից վրեժ են լուծում:

Ամենամեծ աղմուկով պահանջում են լռություն:

Մարդիկ ասում են՝ ժամանակը գնում է, ժամանակը ասում է՝ մարդիկ են գնում:

Գեղեցկությունը կփրկի աշխարհը, եթե բարի է, բայց բարի՞ Է արդյոք: Ոչ թե գեղեցկությունն այլ լուսավոր մտահղացումները կփրկեն աշխարհը:

Թույլը միշտ ճանապարհը զիջում է ուժեղին եւ միայն ամենաուժեղն է միշտ ճանապարհը զիջում բոլորին:

Աշխարհն այնքան լիքն ու առատ է, որ մարդը միշտ էլ կգտնի, թե որտեղ կուշտ փորով հաց ուտի:

Մարդիկ կենդանի են կենդանական աշխարհից, այդ իսկ պատճառով չեն ցանկանում մարդ լինել:

Իր ամուսնու համար վարտիք գնելը յուրաքանչյուր կնոջ սրբազան պարտքն է:

Ամեն ինչ չէ, որ այս կյանքում դու ես ընտրում, ինչ-որ բան ընտրում է քեզ:

Եթե գլուխդ ու սիրտդ միասին են աշխատում, ուրեմն դու ճանաչում ես ինքդ քեզ:

Իմացությունը տառապանքի միջոցով է գալիս:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X