Յու. Խաչատուրովը բացատրել է Եվրոպայում եւ աշխարհում ուժերի հավասարակշռության խախտման հետեւանքները

Եվրոպայում եւ աշխարհում ուժերի հարաբերակցության մեջ առկա հավասարակշռության խախտմանը միտված միակողմանի գործողությունները առաջ կբերեն համարժեք քաղաքական եւ ռազմական հակազդեցության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նշենք, որ այս օրերին տեղի է ունենում ՀԱՊԿ ԱԳՆ-ների խորհրդի հերթական նիստը՝ նախագահությամբ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի: Ըստ Խաչատուրովի, անվտանգության անքակտելիության սկզբունքը որեւէ մեկը չի չեղյալ հայտարարել, իսկ միակողմանի ցանկացած գործողություն, որը միտված է սեթական ռազմական հնարավորությունների ավելացմանը, ուր էլ որ լինի եւ ինչպիսի պատճառաբանությամբ էլ որ կատարվի, եթե բերում են ուժերի հարաբերակցության մեջ հավասարակշռության խախտման, բնականորեն հանգեցնում են հակազդեցության: Խաչատուրովը խոսել է նաեւ կոլեկտիվ անվտանգության ապահովման հնարավորությունների եւ հարակից այլ հարցերի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

Մեկնաբանություն
X