Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Աշխարհի առաջնության խմբային փուլի հանդիպումներին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին՝

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
4. Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա
5. Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
8. Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան
9. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
10. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
11. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
12. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
13. Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ
14. Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան:

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմպավանում։ Հուլիսի 24-ից 29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

ԱԱ ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ օգոստոսի 2-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում:

Մեկնաբանություն
X