Հենրիխ Մխիթարյանի հետ Հայաստանում շրջագայող Լոպիրեւան ամուսնանում է Բասկովի հետ (ֆոտո)

>

«Միսս Ռուսաստան 2003» տիտղոսին արժանացած Վիկտորյա Լոպարեւան ամուսնանում է Նիկոլայ Բասկովի հետ: Հարսանիքը տեղի կունենա Չեչնիայում 2018 թվականին: Այս մասին ինստագրամյան իր էջում գրառում է կատարել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Հարսանիքը տեղի է ունենալու Գրոզնի քաղաքում: Զույգը հանդիպել է չեչենական Ահմադ ֆուտբոլային ակումբի կազմակերպած ընդունելություններից մեկում:

Հիշեցնենք, որ Վիկտորյա Լոպարեւանը ոչ վաղ անցյալում Հայաստանում բուռն քննարկումների կիզակետում էր, Վիկտորյան եկել էր Հայաստան եւ այստեղ հանգիստն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընկերակցությամբ: Հայտնի ֆուտբոլիստն անգամ համատեղ լուսանկար էր հրապարակել՝ նշելով «Հաճելի ժամանակ Հայաստանում՝ Վիկտորյա Լոպիրյովայի հետ»։ Սա պատճառ էր դարձել, որ հայու գենի պաշտպանները Վիկտորյայի մեջ տեսնեն Հենրիխի ապագա կնոջն ու հայու գենի հանդեպ լուրջ սպառնալիք։

Մեկնաբանություն
X