Կյանքի կանոններ Նիկիտա Միխալկովից

Ռուս կինոռեժիսոր

Նրանց ատելությունը փարոս է ինձ համար եւ վստահեցում, որ ես գնում եմ ճիշտ ճանապարհով:

Ինձ համար կարեւոր չէ բեմերից վստահեցնելը, այլ՝ ավելի կարեւոր է, որ ինչ-որ մի բան ներթափանցի մարդկանց գիտակցության մեջ, այնպես, որ հետո դա երեւա նրանց արարքներում:

Խղճահարությունը բավարարված նախանձն է:

Նախանձը չարության եւ ատելության մայրն է:

Հոգին պետք է առողջ լինի առաջնահերթ, սակայն մարմնական առողջությունը ոչ պակաս կարեւոր է: Առողջ մարդը առողջ հայացք ունի կյանքին:

Մարդը, որը ոչնչի համար չի զղջում, երջանիկ է, քանի որ հիմար է:

Միթե՞ անհրաժեշտ է հայտնվել հատակում ու հետո փորձել դուրս գալ:

Հավասարություն երբեք չի եղել ու չի լինի, եւ պետք էլ չէ, պետք է լինի հավասար իրավունքներ:

Ասեք ու գրեք իմ մասին ինչ ուզում եք, բայց չհամարձակվեք գովել ինձ:

Մենք ապրում ենք մերկ արքաների դարաշրջանում, որոնց ոչ ոք չի համարձակվում ասել, որ իրենք մերկ են:

Դերասանը պետք է հարմարվի ամեն ինչի հետ, եթե անգամ ռեժիսորը իդեալական չէ:

Շատ հեշտ է լինել ուրիշից լավը, դժվար է լավը լինել ինքդ քեզնից:

Նախանձը ոչ միայն մեղք է, այլեւ չարի շարժիչ ուժն է: Նախանձը կարող է դրդել լավ գործերի, սակայն կարող է նաեւ կործանիչ լինել:

Ես չեմ ցանկանում լինել հասկանալի, ես ցանկանում եմ լինել հասկացված:

Կին ոստիկանները նույնպես կին են:

Աշնանը եղանակը անձրեւոտ է, իսկ մարդիկ ծեր տարիքում շատախոս են:

Փրկության ճանապարհը երբեք հեշտ չի լինում:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X